Համաներում կհայտարարվի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և դրա համար քրեորեն հետապնդվող անձանց նկատմամբ

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ համաներում կհայտարարվի ժամկետային զինծառայությունից և զորակոչից խուսափած անձանց նկատմամբ:

Օրինագծով առաջարկում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:

Մասնավորապես, առաջարկվում է համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց,
✅ որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի,
✅ որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
✅ որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի: