Առանձնապես խոշոր չափի խարդախություն Արցախում՝ սոցցանցի միջոցով

Արցախի քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել, սոցիալական ցանցի Whatsapp հավելվածի միջոցով 480 000 եվրո գումարի նվիրատվության փոխանցման գործընթացի խոստման և փաստաթղթերի ձևակերպման պատրվակով ուրիշի գույքը առանձնապես խոշոր չափերով հափշտակելու նպատակով, խաբեության և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս.Դ.-ի վստահությունը չարաշահելու եղանակով, Money Gram միջազգային բանկային փոխանցման համակարգի միջոցով անհայտ անձանց կողմից 22 026 եվրո հափշտակելու և Ս.Դ.-ին 11 134 338 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։ 

Արցախի քննչական կոմիտեից հայտնում են՝ նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: