Աննա Հակոբյանն այցելել է  ուռուցքաբանության կլինիկայում բուժում ստացող մանուկներին

Աննա Հակոբյանն այցելել է  ուռուցքաբանության կլինիկայում բուժում ստացող մանուկներին
Աննա Հակոբյանն այցելել է  ուռուցքաբանության կլինիկայում բուժում ստացող մանուկներին

Աննա Հակոբյանն այցելել է  Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության կլինիկայում բուժում ստացող մանուկներին։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 10-ին այցելել է Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության կլինիկա: Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության կլինիկայի տնօրեն Սամվել Դանիելյանի և մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է կնետրոնում, զրուցել այդ պահին բուժում ստացող երեխաների, նրանց ծնողների և բուժող բժիշկների հետ»: