Սևանա լճի մակարդակը վերջին շաբաթվա մեջ իջել է 3 սմ-ով. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Սևանա լճի մակարդակը հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3 սմ-ով և կազմել 1900.7 մ (10.07.22թ.)։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Սևանա լճի մակարդակը հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել` 1900.7մ (10.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 28սմ-ով։

Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 13.351մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հուլիսի 10-ը ներառյալ՝ 52.058մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.779մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 10-ը ներառյալ՝ 146.737մլն. մ³»,- ասված է հաղորդագրության մեջ: