Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 29-ամյա երիտասարդի դին.ոստիկանություն

Հուլիսի 21-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ազատության պողոտայի չգործող ռեստորանում հայտնաբերվել է դիակ:

Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հայտնաբերվածը մայիսի 21-ից, որպես անհետ կորած որոնվող, 29-ամյա Էդուարդ Շխյանի դիակն է:
Նշանակվել է ԴԲՓ: