Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կբարձրանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն հայտնում է, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Մարզեր․ այսօր, հուլիսի 26-ին, 27-ին, 30-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ:

Հուլիսի 28-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-22մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով: Արցախում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ։