Իտալիայում վթարի ենթարկված ավտոբուսում ՀՀ քաղաքացիներ կան. դեսպանություն

Իտալիայում վթարի ենթարկված ավտոբուսում ՀՀ քաղաքացիներ կան. դեսպանություն
Իտալիայում վթարի ենթարկված ավտոբուսում ՀՀ քաղաքացիներ կան. դեսպանություն

Իտալիայում ՀՀ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել իտալիայում տեղի ունեցած տուրիստական ավտոբուսի վթարի մասին։ 

«Տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։ Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։