Լեհաստանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի հաշվին առաջին ոսկե մեդալը գրանցեց Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան, 49 կգ քաշային կարգի ծանրամարտիկ Միքայել Չոլակյանը, որի անձնական մարզիչը հայտնի ծանրորդ Ալեքսան Կարապետյանն է:
Միքայելը հռչակվել է չեմպիոն՝ երկամարտի 182 (81+101) կգ ցուցանիշով: Նա հաջողությամբ կատարել է բոլոր 6 մոտեցումները և գերազանցել է թուրք մրցակիցներին, որոնք նվաճել են արծաթե և բրոնզե մեդալ՝ երկամարտի 176 կգ ցուցանիշներով:
