«Պապիկը՝ Միշիկից, տատիկը՝ պապիկից, թոռնիկը՝ տատիկից, փիսոն՝ պապիկից, մուկն էլ, եթե վերջից քաշի, մեկ ա չեն պլստալու». Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողից իրեն ուղղված մեղադրանքներին:

Նա նշեց, որ շատ մարդիկ հարցնում են՝ բա այս կոռուպցիոներները ինչո՞ւ չեն սսկվում:

«Ես կարծում եմ, որ նրանք վերջին օրերի գործողությունների արդյունքում կսսկվեն, թույլ տվել համոզմունք հայտնել, որ կսսկվեն, որովհետև քրեական գործում ներգրավված մեղադրյալի պաշտպանական թիմին օրենքով սահմանված կարգով փոխանցվել են տեղեկություններ, որով մեղադրյալը և նրա ընտանիքը պիտի իմանան, թե ինչ խորը ցեխի մեջ են իրենք, որից դուրս գալ չեն կարող: Ասենք՝ Սերժ Սարգսյանը, իրենք բոլորը՝ պապիկը՝ Միշիկից, տատիկը՝ պապիկից, թոռնիկը՝ տատիկից, փիսոն՝ պապիկից, մուկն էլ, ամենակարևորը մուկն էլ եթե վերջից քաշի, մեկ ա չեն պլստալու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: