Վյաչեսլավ Վոլոդինը և Վալենտինա Մատվիենկոն ցավակցական ուղերձներ են հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների վերաբերյալ ցավակցական նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից:

Ինչպես  հայտնում են ՀՀ ազգային ժողովից, Վյաչեսլավ Վոլոդինի պաշտոնական նամակում, մասնավորապես, ասված է.

«Պետական դումայի պատգամավորների եւ իմ անունից խորապես ցավակցում եմ Երեւանի առեւտրի կենտրոնի հրդեհի ողբերգական հետեւանքների համար: Իմ զորակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում հրդեհից տուժածներին»:

Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական նամակում նշված է.

«Խնդրում եմ զոհերի հարազատներին, անհետ կորածների ընտանիքներին փոխանցել մեր զորակցության խոսքերը: Արա ապաքինում եմ մաղթում ողբերգական դեպքից տուժածներին»: