Սիսիանի զինվորական պանթեոնում անցկացվել է նորակոչիկների երդման արարողություն

Օրերս Սիսիանի զինվորական պանթեոնում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, զինծառայողների ծնողներ և հարազատներ, հյուրեր։

Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են լինել Հայոց բանակի արժանի զինվորներ, պատվով  ծառայել Հայրենիքին և անձնվիրաբար պաշտպանել պետական սահմանները։

Հանդիսավոր միջոցառման ավարտին ելույթներ են ունեցել զինվորականներ, զինծառայողների ծնողներ՝ մաղթելով նորակոչիկներին անվտանգ և խաղաղ ծառայություն։