Թուրքիայում հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի.Ermenihaber

Թուրքիայի Իզմիր նահանգի Մենեմեն քաղաքում գտնվող կիսաքանդ հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կվերանորոգվի:Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Հարցի շուրջ խոսել է Մենեմենի քաղաքապետի պաշտոնակատար Այդըն Փեհլիվանը, որի խոսքով՝ եկեղեցին վերանորոգվելու և օգտագործվելու է որպես «Մշակույթի ու գիտության կենտրոն»: Փեհլիվանի տեղեկություններով՝ եկեղեցին մինչև 1922թ-ը օգտագործվել է հայերի կողմից:

Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով տարիների ընթացքում եկեղեցին կորցրել է նախկին տեսքը: «Անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո մենք մրցույթ հայտարարեցինք: Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո նախատեսում ենք այն ծառայեցնել մեր ժողովրդին՝ որպես արվեստի ու գիտության կենտրոն»,- ասել է քաղաքապետի պաշտոնակատարը:

Նշենք, որ Մենեմենի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին լքվելուց հետո թուրքերի կողմից որոշ ժամանակով օգտագործվել է որպես զինվորական պահեստ, ապա՝ ախոռ։