Այսօր, ինչպես 31 տարի առաջ, պետք է անել հնարավորն ու անհնարինը. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Սիրելի արցախցիներ,

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Արցախահայությունը բազմիցս ապացուցել է, որ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում կարողանում է համախմբել ուժերը, կենտրոնանալ և գրանցել պատմական հաղթանակներ։

Այսօր, ինչպես 31 տարի առաջ, պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար»։