Շառլ Միշելը ողջունել է հայ ռազմագերիների ազատ արձակումը

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան իր էջում գրել է.

«Ողջունում ենք Բաքվի կողմից 5 հայ ռազմագերիների փոխանցումը այն բանից հետո,երբ օգոստոսի 31-ին քննարկում ունեցանք Բրյուսելում։

Առաջին անգամ գերիների փոխանցումը կատարվել է երկու կողմերի կողմից։Գլխավոր առաջնահերթությունը շարունակում է մնալ բոլոր մարդասիրական խնդիրների լուծումը»: