Սամվել Ալեքսանյանի բիզնեսը շարունակում է ծաղկել. շուտով կբացվի նոր մեգամոլը. Factor.TV

Սամվել Ալեքսանյանի բիզնեսը շարունակում է ծաղկել. շուտով կբացվի նոր մեգամոլը. Factor.TV
Սամվել Ալեքսանյանի բիզնեսը շարունակում է ծաղկել. շուտով կբացվի նոր մեգամոլը. Factor.TV

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բիզնես գործունեությունը շարունակում է ընդլայնվել։ Մայիսի 16-ին Ալեքսանյաններին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետի հերթական մասնաճյուղի հանդիսավոր բացումն էր Կոմիտաս 1 հասցեում։ 

Թեև այս սուպերմարկետը գործում էր արդեն մի քանի ամիս, բայց բացումը եղավ վերջերս։ Շուտով նաև մեկ այլ հասցեում կբացվի «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղը: Խոսքը «Ռոսիա մոլի» հետնամասում՝ Մովսես Խորենացի փողոցում գտնվող մասնաճյուղի մասին է, որը լինելու է 25-րդ «Երևան Սիթին»: Սուպերմարկետների ցանցի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս պահին Երևանում կա գործող 24 մասնաճյուղ: Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների շարքում իսկական բում է լինելու Նոր Նորքում գտնվող «Մեգամոլ Արմենիա»-ի բացումը։

Factor.am-ը տեղեկացավ, որ իր չափերով աննախադեպ այս մոլի բացումը կլինի մոտ ժամանակներս։ Այժմ ակտիվորեն ընթանում է շինարարական աշխատաքների վերջին փուլը։ 

Հիշեցնենք, որ այս մոլի շինարարությունը մեկնարկել էր դեռ 2015 թվականին՝ Նորքի զանգվածի շուկայի տարածքում: «Մեգամոլ Արմենիա»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կառույցը լինելու է վեցհարկանի։ Այս մոլում տեղակայված են լինելու նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» և «Վեգա» սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղերը: