Ադրբեջանի ՌԾՈՒ-ն զորավարժություններ կանցկացնի Կասպից ծովում.Factor

Ադրբեջանի Ռազմածովային ուժերը (ՌԾՈՒ) հոկտեմբերի 11-ից հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովի ադրբեջանական հատվածում: Այս մասին հայտնել է երկրի ՊՆ մամուլի ծառայությունը:

«ՌԾՈՒ զորավարժությունները կմեկնարկեն հոկտեմբերի 11-ին: Դրանց կմասնակցեն ռազմական նավեր և ռազմածովային ուժերի հատուկջոկատայիններ: Վարժանքների մասնակիցները Կասպից ծովում երկրի էներգետիկ ենթակառուցվածքի պահպանության ու պաշտպանության առաջադրանքներ կմշակեն»,- ասվում է հաղորդագրությունում:

Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 13 -ը: Դրանցում ներգրավված անձնակազմի թվաքանակի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվում:

Այս մասին հայտնում է factor.am-ը: