Վարչապետը մեկնել է Նյու Յորք. սպասվում է նրա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան մեկնել է Նյու Յորք:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 22-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, որի ընթացքում հանդես կգա ելույթով:

Այցի շրջանակում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի մի շարք հանդիպումները տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ: