ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան


Home

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան

https://www.facebook.com/v2.6/plugins/like.php?action=like&app_id=788294517951552&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df118042f48daff%26domain%3Darmenpress.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Farmenpress.am%252Ff2d726459f8366%26relation%3Dparent.parent&container_width=90&font=arial&height=25&href=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1093170.html&layout=button_count&locale=en_US&sdk=joey&send=false&share=false&show_faces=false&width=90https://platform.twitter.com/widgets/tweet_button.c4bdc17e77719578b594d5555bee90db.en.html#dnt=false&id=twitter-widget-0&lang=en&original_referer=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1093170.html&size=m&text=%D5%80%D4%B1%D5%8A%D4%BF%20%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%20%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D6%80%D5%B6%20%D5%A1%D5%B5%D6%81%D5%A5%D5%AC%D5%A5%D5%AC%20%D5%A7%20%D5%8E%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81%20%D5%81%D5%B8%D6%80%D5%AB%20%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%AB%20%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%B1%20%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6&time=1663863352017&type=share&url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1093170.html%23.YyyKNOxycjc.twitterСохранитьՀամօգտագործելՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան20:00, 22 Սեպտեմբեր 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին ՀԱՊԿ առաքելության աշխատանքի շրջանակներում այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան՝ Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՊԿ քարտուղարությունից։

Ստանիսլավ Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Նա նաև ուսումնասիրել է գնդակոծության ենթարկված վայրերը, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասը Հայաստան է ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:

Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ: