Զարեհ Սինանյանը Հայաստանում պաշտոն կստանձնի. «Ազատություն»

Զարեհ Սինանյանը Հայաստանում պաշտոն կստանձնի. «Ազատություն»
Զարեհ Սինանյանը Հայաստանում պաշտոն կստանձնի. «Ազատություն»

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել՝ Հայաստանում այլ պաշտոնի անցնելու նպատակով, այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Զարեհ Սինանյանը։

«Թեև պաշտոնապես չի հայտարարվել, թե Հայաստանում ինչ պաշտոն է ստանձնելու, սակայն, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Սինանյանը կնշանակվի ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար։

Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի հինգ անդամներից մեկն էր։ Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ 2014-ին է դարձել։ Սինանյանը մշտապես աչքի է ընկել նախկին իշխանություններին քննադատություններով։ 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության օրերին աջակցել է Նիկոլ Փաշինյանին»,-տեղեկացնում է աղբյուրը։