Ձերբակալել են «Ադեկվատ» ՀԿ ղեկավար Արթուր Դանիելյանին և ևս 12 հոգու․ 168 ժամ

Ձերբակալել են «Ադեկվատ» ՀԿ ղեկավար Արթուր Դանիելյանին և ևս 12 հոգու․ 168 ժամ
Ձերբակալել են «Ադեկվատ» ՀԿ ղեկավար Արթուր Դանիելյանին և ևս 12 հոգու․ 168 ժամ

«Ադեկվատ» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է այն մասին, որ իրենց տղաներից երկու հոգու տուն ուղևորվելիս ոստիկանները ձերբակալել են և տարել ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի բաժին:

Նա նշել է նաև, որ արդեն իսկ ինքն ուղևորվում է ոստիկանական բաժանմունք` տեղեկանալու համար, թե ինչ պատճառով են ձերբակալել տղաներին:

168.am-ը փորձել է մանրամասներ ճշտել Արթուր Դանիելյանից:

«Երբ մեր այսօրվա բոլոր միջոցառումներն ավարտել էինք, այդ թվում՝ երթը, ու պատրաստվում էինք արդեն բոլորս տուն գնալ, տեղեկացանք, որ տղաներից երկու հոգու ոստիկանությունը ձերբակալել է` կասկածելով ահաբեկչության մեջ: Եղել է ահազանգ, որ այդ մարդիկ ինչ-որ մեկին ահաբեկել են»,- ասել է «Ադեկվատ» Հ/Կ ղեկավարը:

Ավելի ուշ ձերբակալվել է նաև Արթուր Դանիելյանը, ով արդեն հասել էր ոստիկանական բաժին ու փորձում էր մանրամասներ ճշտել տղաների ձերբակալությունից:
Արթուր Դանիելյանն ասել է, որ հաղորդում ներկայացնող քաղաքացին նշել է, որ ահաբեկվել է Մաշտոցի պողոտայով ադեկվատցիների քայլերթից, և որ այն իր մեջ սպառնալիք էր պարունակում: