ՀՀ չորրորդ նախագահը միջազգային հանրությանը և կառույցներին կոչ է արել հստակ և հասցեական արձագանքել Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործություններին

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Արմեն Սարգսյանն Ադրբեջանի՝ գերության մեջ հայտնված հայ զինծառայողների նկատմամբ կատարած վայրագությունները հանցագործություն է համարում:

«Ադրբեջանի ԶՈՒ կողմից շարունակվող վայրագությունները գերության մեջ հայտնված հայ զինծառայողների նկատմամբ պատերազմական հանցագործություն են:
 
Միջազգային հանրությունը և կառույցները պետք է հստակ և հասցեական արձագանքեն այդ հանցագործություններին»,- նշված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: