«Ադեկվադ»-ի անդամները հրավիրվել են ոստիկանություն, բայց չեն ձերբակալվել․ Գոռ Աբրահամյան

«Ադեկվադ» ՀԿ-ի որևէ անդամ մինչ այս պահը չի ձերբակալվել: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Մինչդեռ տեղեկատվությունը հենց սկզբից ուղղակիորեն հենց այդպես մատուցվեց: Լրատվամիջոցների մի մասն էլ, դատելով համապատասխան հղումների կամ ընդգծումների բացակայությունից, այդ տեկատվությունը տարածեցին՝ առանց պաշտոնական աղբյուրներից ճշգրտումներ անելու:

Դժվար է հավատալ, որ մարդիկ Ոստիկանություն հրավիրելը, ինչը տեղի է ունեցել տվյալ դեպքում, կամ նույնիսկ բերման ենթարկելը չեն տարբերում ձերբակալումից: Հետևաբար մնում է կարծել, որ պարզապես մանիպուլյացիոն ծուղակ է հյուսվել, որի մեջ լրատվամիջոցների իմ շատ գործընկերներ են ընկել՝ կամա թե ակամա ստանձնելով այն տիրաժավորողի դերը»,- գրել է Գոռ Աբրահամյանը: