Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնուրույնությունը. Մակրոնը՝ հանդիպման արդյունքների մասին

Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնուրույնությունը: Այդ մասին քառակողմ հանդիպումից հետո իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Հայաստանը համաձայնում է Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմանը հայ-ադրբեջանական սահմանին:

Այդ առաքելության նպատակն է վստահության ամրապնդումը և սահմանազատման աշխատանքներին աջակցությունը», գրել է Ֆրանսիայի նախագահը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պրահայում անցկացվում էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնի, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: