Զախարովան հայտարարել է, թե ԵՄ-ն փորձում է միջամտել «Մոսկվայի կողմից Բաքվի և Երևանի միջև հակամարտության կարգավորմանը». Factor

Ռուսաստանն Ադրբեջանի և Հայաստանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության մեջ տեսնում է ԵՄ-ի կողմից Մոսկվայի ջանքերը հետ մղելու և հարաբերությունների կարգավորմանը միջամտելու փորձ։Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը:

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք դրանում դիտարկում ենք, ցավոք, ԵՄ-ի հերթական փորձերը՝ ամեն կերպ միջամտել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ մեր երկրի միջնորդական ջանքերը ճնշելով։ Մենք ելնում ենք նրանից, որ Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիակատար իրականացումն է»,- ասել է Զախարովան։