ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Աստանա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն:

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանին Աստանայի միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյառը:

Վարչապետն Աստանայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: