ԱԺ նախագահը կհանդիպի Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության անդամների հետ

ՀՀ ազգային ժողովում հոկտեմբերի 14-ին նախատեսվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Հայաստան այցելած Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության անդամների հանդիպում:

Այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից:

Նշվում է, որ Հայաստան այցելած Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո հանդես կգան մամուլի ասուլիսով: