Կառավարությունում ծափահարություններով ճանապարհեցին Արտակ Զեյնալյանին․ Տեսանյութ

«Այսօր մեր Կառավարության առաջին նիստն է, որն անցկացնում ենք առանց արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի: Ես ուզում եմ նրան հաջողություն մաղթել, համոզված եմ՝ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ-ում պետության հետագա զարգացման և շինարարության գործում»,- այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, Կառավարության նիստի մեկնարկին, նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, ասաց Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ 

«Կարծում եմ՝ արժե այդ ավանդույթը ներդնել և ծափահարություններով մեր գործընկերոջը ճանապարհել»,- ասաց վարչապետը, ինչից հետո Կառավարության անդամները ծափահարեցին։ Մանրամասները՝  Factor.am-ի տեսանյութում։