Զարեհ Սինանյանի նշանակումը չի հակասում ՀՀ սահմանադրությանը․ Տեղեկատվության ստուգման կենտրոն

Զարեհ Սինանյանի նշանակումը չի հակասում ՀՀ սահմանադրությանը․ Տեղեկատվության ստուգման կենտրոն
Զարեհ Սինանյանի նշանակումը չի հակասում ՀՀ սահմանադրությանը․ Տեղեկատվության ստուգման կենտրոն

Տեղեկատվության ստուգման կենտրոն-ի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Ապատեղեկատվություն. Զարեհ Սինանյանի նշանակումը չի հակասում ՀՀ սահմանադրությանը

Մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե Սփյուռքի գործերի հանձնակատարի պաշտոնում Զարեհ Սինանյանին նշանակելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է սահմանադրությունը, չի համապատասխանում իրականությանը։

Հոդվածում նշված է, որ #ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածի համաձայն «Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները», իսկ 48-րդ հոդվածն ընդգծում է, որ «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»: Իսկ Զարեհ Սինանյանը, լինելով Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և քաղաքապետ, ունեցել է ԱՄՆ քաղաքացիություն ու մշտական բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում։ Հոդվածագիրը եզրակացություն է կատարում, որ Զ. Սինանյանը, լինելով կառավարության անդամ, այդ պաշտոնին նշանակվել է Սահմանադրական կարգի խախտմամբ։

Մինչդեռ Հանրային ծառայության մասին օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը համարվում է հայեցողական պաշտոն։ Հետևաբար՝ այս պաշտոնում նշանկված անձը չի հանդիսանում կառավարության անդամ և չպետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները։ Հայեցողական պաշտոնը նշանակովի պաշտոն է, որը զբաղեցնող անձն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կատարում է իր անմիջական ղեկավարի հանձնարարականները և պատասխանատվություն է կրում այդ հանձնարարականների կատարման համար:

Նույն հոդվածի 3.1 կետը սահմանում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի չափանիշները, որտեղ նշվում է՝ պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, 25 տարին լրացած, հայերենին տիրապետող, ինչպես նաև առնվազն երկու օտար լեզվի իմացությամբ անձը:

Հավելենք նաև, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ունի առանձին գրասենյակ, որն ապահովում է #Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ընթացիկ գործունեության իրականացումը»։