Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված. Արարատ Միրզոյան. Տեսանյութ

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ իրենց պատերազմ է հայտարարված, բայց ոչ թե քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին, երազանքին: 
 

«Ակնհայտ է, որ պատերազմ է հայտարարված մեզ, բայց մի բան է, եթե այդ պատերազմը հայտարարված լիներ մեզ՝ որպես քաղաքական թիմի, ՔՊԿ-ին, այս պատերազմում կարելի էր և պարտվել: Պատերազմ են հայտարարում ոչ թե մեզ, ոչ թե մեր քաղաքական թիմին, պատերազմ են հայտարարում Հայաստանի Հանրապետության հեռանկարին, երազանքին: Այստեղ է, որ պետք է հասկանանք՝ մենք պարտվելու իրավունք չունենք: Այս պատերազմում մենք պարտվելու իրավունք չունենք, քանի դեռ մենք ունենք ՀՀ քաղաքացիների աջակցությունը»,- Factor․am-ի փոխանցմամբ ասաց ԱԺ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում