Պեմզաշենում մորն ու երեխաներին սպանելու կասկածանքով 32-ամյա տղամարդ է ձերբակալվել

Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ և անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Շիրակի մարզի՝ 32-ամյա բնակիչ:

Վերջինս ձերբակալվել է՝ երկու անչափահասների և նրանց մոր սպանության կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: