Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի որոշումը

Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի որոշումը
Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի որոշումը

«Շուշիի հետ կնքված բարեկամության հռչակագիրը օրինական է, և ես բողոքարկելու եմ վարչական դատարանի վճիռը»:

Այս մասին հունիս 14-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն՝ հայտարարելով, որ վարչական դատարանի կողմից 2014 թվականի հոկտեմբերին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ իր ստորագրած բարեկամության հռչակագիրը չեղարկելու որոշումը բողոքարկելու մտադրության մասին, տեղեկացնում է Արցախպրեսը:
 
«Ես վիճարկում եմ վարչական դատարանի մեկնաբանությունը, որն այս հռչակագիրն անօրինական է համարել: Համոզված եմ, որ այն համապատասխանում է օրենսդրական կարգին եւ հայտարարում եմ, որ բողոքարկելու եմ դատավճիռը» – ասել է Մարլեն Մուրիեն՝ հիմք ընդունելով 2019 թ փետրվար 5-ի Ֆրանսահայ Կազմակերպությունների համակարգող Խորհրդի ընթրիքի ընթացքում Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառումը, որ պետական հետապնդումների չեն ենթարկվի այն ծրագրերը, որոնք վերաբերում են կրթական եւ մարդասիրական ոլորտներին, որոնք էլ հռչակագրերի ամենաէական մասն են կազմում:
 
Նա նաեւ նշել է, որ իրավական գործոններից զատ իր բարոյական հանձնառումը շուշեցիների հանդեպ մնում է անսասան: «Ես բազմիցս եղել եմ Շուշիում եւ հասկացել, թե մարդասիրության ու բարեկամության արտահայտությունները ինչպիսի հույս են արթնացնում մի բնակչության սրտում, որ թշնամական Ադրբեջանը փորձում է շնչահեղձ անել»:
 
«Ֆրանսասեր եւ ֆրանսախոս Արցախում եւ Շուշիում, այս որոշումը շատ վատ է ընկալվում եւ չի հասկացվում: Բուրգլեվալանսցիների եւ շուշեցիների միջեւ ստեղծված կապերը մնում են շատ ամուր», – հիշեցրել է Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետը: