Գորիս-Ստեփանակերտ մայրուղով Արցախ է հասցվել մոտ 150 տոննա հումանիտար բեռ. Արցախի տեղեկատվական շտաբ

Ռուսական խաղաղապահ առաքելության կողմից՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով Արցախ է հասցվել մոտ 150 տոննա հումանիտար բեռ (ալյուր, աղ, ձեթ, խմորիչ, օրապահիկ):

Եվս 65 տոննա ալյուր՝ կրկին Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: