Պետտուրքի բարձրացման դեպքում բանկերի մասնաճյուղերի մի մասը կարող են փակվել

Պետտուրքի բարձրացման դեպքում բանկերի մասնաճյուղերի մի մասը կարող են փակվել
Պետտուրքի բարձրացման դեպքում բանկերի մասնաճյուղերի մի մասը կարող են փակվել

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը բանկերի մասնաճյուղերի համար նախատեսված պետտուրքի չափից ավելի բարձրացումն ընդունելի չի համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արթուր Ստեփանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով նախագահ Բաբկեն Թունյանի առաջարկին՝ բանկերի մասնաճյուղերի համար նախատեսվող պետտուրքը դարձնել 750 հազար դրամ:

«Պատկերացրեք բանկ, որն ունի 20-25 մասնաճյուղ, պետտուրքի բարձրացման արդյունքում իր վրա միանգամից որքան բեռ է ավելանում: Այն բանկերի բեռը, որոնք ավելի շատ մասնաճյուղեր ունեն, ավտոմատ ավելացնում ենք: Ես այստեղ վտանգներ եմ տեսնում: Մենք հասանելիության խնդիրներ կարող ենք ստեղծել մարզերում:  Բանկերն իրենց հաշվարկներն անելով կարող են հասկանալ, որ իրենց 20 մասնաճյուղն այդքան պետտուրքերով արդյունավետ չի և հրաժարվեն երկու մասնաճյուղից: Այդ դեպքում մենք ինչ ենք անելու: Ես այս ռիսկը ռեալ տեսնում եմ: Դրա համար առաջարկում  եմ բանկերի համար նախնական պայմանավորվածությունները թողնել ուժի մեջ»,-ասաց Ստեփանյանը: