Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում իրավիճակը այս պահի դրությամբ հանգիստ է․ Factor.am

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում իրավիճակը այս պահի դրությամբ հանգիստ է։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեցին Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից.

«Հայ-ադրբեջանական սահմանի մյուս հատվածներում իրավիճակը համեմատաբար կայուն է։ Այլ տեղեկությունների մասին լրացուցիչ կհայտնենք»։ Հիշեցնենք՝ երեկ՝ հուլիսի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 18:40-ից սկսած՝ ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Ադրբեջանական զինված ուժերը կիրառել է ականանետեր։

ՀՀ զինված ուժերը կորուստներ չունեն։ Ադրբեջանցիների արձակած կրակոցներից վիրավորվել է Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։