Մարտի 1-ի կեսօրին զինված զորքը եղել է Երևանի տարբեր փողոցներում՝ ցույցը ցրելու նպատակով. Սեդա Սաֆարյան. Տեսանյութ

Մարտի 1-ի կեսօրին զինված զորքը եղել է Երևանի տարբեր փողոցներում՝ ցույցը ցրելու նպատակով. Սեդա Սաֆարյան. Տեսանյութ
Մարտի 1-ի կեսօրին զինված զորքը եղել է Երևանի տարբեր փողոցներում՝ ցույցը ցրելու նպատակով. Սեդա Սաֆարյան. Տեսանյութ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող կողմի ներկայացրած բողոքների քննությանն այսօր ելույթով հանդես եկավ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։

Ինչպես տեղեկացնում է Factor.am-ը, նա իր ելույթում նշեց․ «2008 թվականի մարտի 1-ին «Տեղանքի զննություն» օպերացիային մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բերված խմբեր և ֆիզիկական անհամաչափ ուժերի գործադրմամբ իրականացվել է հավաքների մասնակիցներին ճնշելու գործողություն։

Այնուհետև հավաքի ամենաակտիվ մասնակիցներին, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից տասնյակ անձանց անօրինական տարել են Ոստիկանություն։ 2008 թվականի մարտի 1-ի կեսօրին զորքը զինված եղել է Երևանի տարբեր փողոցներում, ոստիկանները իրականացրել են ապօրինի գործառույթ՝ ցույցը ցրելու նպատակով։ Մարտի 2-ին հարուցվել է քրեական գործ։ Մարտի 24-ին հարուցվել է մեկ այլ քրեական գործ, որը վերաբերել է տասը անձանց մահվանը»։

Փաստաբանն ասաց, որ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացրած, Արցախի ներկա ու նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը չեն ցանկանում, որպեսզի Մարտի 1-ի գործը բացահայտվի, քանի որ այդ օրերին Ղարաբաղից զորք է բերվել Հայաստան։ Սեդա Սաֆարյանը նշեց՝ տուժող կողմը գտնում է, որ Ռ․Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց պետք ընտրվի կալանավորումը։