Մայիսին անշարժ գույքի գործարքներն ու գները աճել են

Մայիսին անշարժ գույքի գործարքներն ու գները աճել են
Մայիսին անշարժ գույքի գործարքներն ու գները աճել են

2019 թվականի մայիսին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 956 գործարք, ինչը 2019 թվականի ապրիլի համեմատ նվազել է 1.9 %-ով, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ աճել 17.8 %-ով:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ Երևան քաղաքում 2019 թվականի մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի ապրիլի համեմատ աճել են 0.9 %-ով, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ՝ 9.9 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թվականի մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի ապրիլի համեմատ աճել են 0.5 %-ով: