Բայրամովը Մոսկվայում կհանդիպի Լավրովի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 23-ին աշխատանքային այցով մեկնել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այցի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարարի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: