Վաղը ԱԺ այգին կհյուրընկալի երեխաներին ու մեծերին՝ «միասին ճանապարհելու 2022 թվականը»

ԱԺ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ից, ՀՀ Ազգային ժողովի այգին հյուրընկալելու է երեխաներին ու մեծերին՝ միասին ճանապարհելու 2022 թվականը։

Ամանորի հեքիաթային միջոցառումը կուղեկցվի «Երգի պետական թատրոնի» սաների գեղեցիկ կատարումներով։ Ձմեռ Պապը, Ձյունանուշն ու հեքիաթի հերոսները երեխաներին կսպասեն հատուկ առանձնացված ֆոտոգոտում, ուր տպավորություններն առավել ջերմ կամրագրվեն»։

Միասին սպասենք Ամանորի լույսին ու հրաշքին, հրավիրում ենք բոլորին։

Դռները բաց են բոլորի առջեւ: