Մոսկվայում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների հանդիպումը. «Ազատություն»

Մոսկվայում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին քիչ առաջ հաղորդել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

Ռուսական կողմի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում ծագած ճգնաժամի հաղթահարման ուղիները։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ կողմերը արձանագրել են կայացած երկխոսության կառուցողական բնույթը և այն շարունակելու անհրաժեշտությունը՝ ի նպաստ Սիրայում և ողջ տարածաշրջանում իրավիճակի կայունացման», – նշված է Ռուսաստանի ՊՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտոնական լրատվական գործակալությունը՝ Anadolu-ն հաղորդել էր, որ Մոսկվայում է գտնվում նաև Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) տնօրեն Հաքն Ֆիդանը։