Լաչինում ադրբեջանցիները շարունակում են թույլատրել ռուս խաղաղապահների մեքենաների երթևեկությունը.«Ազատություն»

Ադրբեջանցիներն այսօր ևս թույլատրել են Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի մեքենաների երթևեկությունը Լաչինի ճանապարհով։ APA գործակալությունը հաղորդում է, որ Ստեփանակերտից դեպի Լաչին ուղղությամբ խաղաղապահ զորակազմի 5 բեռնատար է անցել և մեկ մարդատար ավտոմեքենա։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատրվակով Շուշիի տակ փակել են Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ճանապարհը պետք է վերահսկեն ռուս խաղաղապահները, բայց նրանք քայլեր չեն ձեռնարկում այն բացելու համար։ Ադրբեջանցիները թույլատրում են ռուս խաղաղապահների մեքենաների երթևեկությունը, իսկ մեկուսացված Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը խորանում է։