Քննչական կոմիտեն՝ զինծառայողի մահվան դեպքի մասին

Քննչական կոմիտեն՝ զինծառայողի մահվան դեպքի մասին
Քննչական կոմիտեն՝ զինծառայողի մահվան դեպքի մասին

Արմավիրի մարզի Բաղրամյան ուսումնական կենտրոնում հայտնաբերվել է 19-ամյա ժամկետային զինծառայողի դի:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչները: Ձեռնարկվում են անհետաձգելի գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։