«Գույքը, եթե եղել է ապօրինի, բարեխիղճ ձեռք բերողից չի բռնագանձվի». Ռուստամ Բադասյան. Տեսանյութ

«Գույքը, եթե եղել է ապօրինի, բարեխիղճ ձեռք բերողից չի բռնագանձվի». Ռուստամ Բադասյան. Տեսանյութ
«Գույքը, եթե եղել է ապօրինի, բարեխիղճ ձեռք բերողից չի բռնագանձվի». Ռուստամ Բադասյան. Տեսանյութ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման նախաձեռնությանը։

Նա նշեց, որ նախագիծն արդեն պատրաստ է, հիմա միջազգային փորձաքննության փուլում է, ԵԽ կողմից փորձագիտական միջանկյալ կարծիք արդեն ստացվել է։ ՀՀ կառավարությունը սպասում է նաև մյուս միջազգային գործընկերների կարծիքին։

Ըստ նախարարի՝ այս գործընթացը չի կարող վնասել ներդրումային միջավայրը։ «Ծիծաղելի է, և առհասարակ, այն շահարկումները, որ սա ուղղված է հարուստ մարդկանց դեմ, ևս զավեշտների շարքից է։ Սա հարուստ մարդկանց դեմ ուղղված չի կարող լինել»,- ասաց նա։ Ըստ նախարարի՝ օրենքում շատ խիստ դրված է բարեխիղճ ձեռք բերողի ինստիտուտը, որպեսզի ցանկացած գույքի բարեխիղճ ձեռք բերող չտուժի։ «Եթե անգամ տվյալ գույքն ինչ-որ շրջանում եղել է ապօրինի, նույնիսկ այդ դեպքում բարեխիղճ ձեռք բերողից չի բռնագաձվի»։ 

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում