Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հունվարի 11-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի, Տավուշի, Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Վարդենիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: