«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը ֆեյբուքյան էջում գրում է.
«Սերժ Սարգսյանն այսօր տառացիորեն հայտարարել է, որ չի կարող մարդ ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ ու այդ ուրիշների կամակատարը չլինել՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին․․․
Սերժ Սարգսյանը պարտավոր է ասել, թե գործող վարչապետն ու՞մ օգնությամբ է իշխանություն ստացել, և այդ օգնության ժամանակ ինքն ինչո՞վ էր զբաղված՝ որպես ՀՀ գործող վարչապետ․․․
Սերժ Սարգսյանը պարտավոր է ասել, թե ի՞նչ է տեղի ունեցել 2018թ․ ապրիլ ամսին, և ըստ իրեն՝ ու՞մ կամակատարն է Հայաստանի գործող վարչապետը»: