Գախարիան խախտեց լռությունը. ի՞նչ է ասում Վրաստանի ՆԳ նախարարը

Գախարիան խախտեց լռությունը. ի՞նչ է ասում Վրաստանի ՆԳ նախարարը
Գախարիան խախտեց լռությունը. ի՞նչ է ասում Վրաստանի ՆԳ նախարարը

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան արդեն 8 օր տևող ակցիաների ֆոնին, որոնց պահանջներից մեկը նախարարի հրաժարականն է, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման մասին:

Այս մասին տեղեկացնում է Ալիքը: Գախարիայի խոսքով հունիսի 20-ի գիշերը ոստիկաններն օգտագործել են լեգիտիմ ուժ կիրառելու իրենց իրավունքը: Ինչ վերաբերում է համաչափ ուժ կիրառելուն, նախարարի խոսքով, կան որոշակի հարցեր և դրվագներ որոնք դեռ պետք է հետաքննվեն:

«Այն ամենը, ինչ տեղի ունեցավ հունիսի 20-ի գիշերը, սկզբից մինչև վերջ իմ պատասխանատվությունն է: Այս պատասխանատվությունից ես չեմ փախչում: Ինչպես նաև իմ պատասխանատվությունն է, այն ամենը ինչ մեր հանրությունում կատարվում է, երբ ժողովրդական դատարաններ ենք սարքում, դատում որոշ մարդկանց, այդ թվում ոստիկաններին»,- հայտարարել է Գախարիան:

Գախարիայի խոսքով, եթե միջադեպի ընթացքում եղել են համակարգային խախտումներ, նա պատրաստ է պատասխան կրել, սակայն թույլ չի տալու, որ իրավական պետության և ինստիտուտների փլուզում տեղի ունենա: ՆԳ նախարարի խոսքով՝ նա պաշտոնին կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի համոզվել, որ ակցիան ցրելուն մասնակցած ոստիկաններից ոչ մեկն անարդարության զոհ չի դառնա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում