ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 16-17-ն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որտեղ հանդես կգա ելույթով։

Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից,նշելով, որ այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ գործընկերների հետ։