Զինդատախազն այցելել է ՊՆ հանրապետական կենտրոնական հավաքակայան

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական կենտրոնական հավաքակայան:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Զինվորական դատախազը ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ շրջել է Հավաքակայանում, ծանոթացել ձմեռային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին: 

Գրիգոր Էլիզբարյանը հետևել է նաև Հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպմանն գործընթացին, զրուցել ինչպես բուժզննում անցնող զորակոչիկների հետ, այնպես էլ բուժզննում իրականացնող ռազմական բժիշկների հետ:

Զինվորական դատախազը ՊՆ հանրապետական կենտրոնական հավաքակայանի անձնակազմի հետ քննարկել է նաև զորակոչի գործընթացն ու կազմակերպչական մի շարք հարցեր: