«Դեմոկրատական այլընտրանքը» կոչ է անում նախաձեռնել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթաց. Հայտարարություն

Լուսանկարը՝ ՍպուտնիկArmenia

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Փաստագրելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝

• 2018 թվականին, հեղափոխության ալիքի վրա գալով իշխանության, տապալել է հեղափոխության նպատակներն ու արդարության վերականգման ժողովրդական սպասումները,

• Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում դրսևորել է երկրի ղեկավարին ոչ հարիր անհեռատեսություն, որը հանգեցրել է աղետալիպատերազմի,

ինչի հետևանքով.

✓ ունեցել ենք հազարավոր անդառնալի մարդկային զոհեր,

✓ կորցրել ենք ոչ միայն Արցախի հանրապետության շուրջ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքները, այլև տարածքներ բուն Արցախի հանրապետությունից, այդ թվում նաև պատմական Շուշի քաղաքը,

✓ պետությանը հասցվել են ռազմական և նյութական ահռելի վնասներ,

• Հետպատերազմյան ժամանակահատվածում շարունակել է իր նույն՝ անխոհեմ քաղաքականությունը.

✓ պատասխանատվությունից խույս տալու նպատակով, իրենից բացի բոլորին պարտության մեղավորներ կարգելու նրա մոլուցքն առաջացրել էներքաղաքական ճգնաժամ, որը չի լուծվել անգամ 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններով.

✓ «նախկիններ» հորջորջած քաղաքական ուժերի հետ փոխկապակցված գործողություններով և սին խոստումներով, ըստ էության, մոլորեցրել է ընտրողներին և վերարտադրվել՝ դրանով զգալի վնաս հացրել և՛ պետության, և՛ հայ ժողովրդի միջազգային վարկանիշին (նույն համատեքտում է իր քարոզչամեքենայով 1988 թվականի համազգային զարթոնքի և հայ ժողովրդի պատմական ձեռքբերումների նվաստացումը),

✓ կառավարման համակարգը կանգնեցրել է կոլապսի առաջ:

Ընդ որում,

• Չի համարձակվում ստանձնել բանակցային կարգավորման հասնելու քաղաքական պատասխանատվություն և չարդարացված պատճառաբանություններով խուսափում է բանակցություններից, ինչի հետևանքով այս ընթացքում.

✓ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է առնվազն 150 քառակուսի կիլոմետր տարածքային կորուստ,

✓ մոտ 300 հետպտերազմյան նոր զոհեր,

✓ հակառակորդը շրջափակվել է Արցախի 120 հազար բնակչությանը,

✓ հայկական ինքիշխանությունը և տարածքային ամբողջականությունը դարձել են սակարկման առարկա,

✓ տապալվել է իր իսկ հայտարարած «Խաղաղության դարաշրջանի» օրակարգը,

✓ ճգնաժամի են հասցվել ռազմավարական դաշնակցի հետ փոխհարաբերությունները,

✓ Հայաստանի հանրապետության արտաքին քաղաքականությունն, ըստ էության, հայտնվել է մեկուսացման մեջ,

✓ Հայաստանը դարձել է անվստահելի պետություն բոլոր գործընկերների համար,

✓ իրական է դարձել նոր պատերազմի սպառնալիքը։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իր անպատասխանատվությամբ նպաստում է ԼՂ հայաթափման և բանակցության սեղանին դրված խնդիրները նոր պատերազմով լուծելու Ադրբեջանի նկրտումներին։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հայտարարում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձով է պայմանավորված, որ Հայաստանի հանրապետությունը հասել է վտանգավոր՝ նոր պատերազմի շեմին, որը հղի է տարածքային, ինքնիշխանության կամ պետականության կորուստով և հայ ժողովրդի նորանոր զրկանքներով։

Ուստի, «Դեմոկրատական այլընտրանք»կուսակցությունը՝ նպատակ ունենալով.

✓ կանխել նոր պատերազմը,

✓ վերջակետ դնել 44-օրյա պատերազմին,

✓ պետությունը վերադարձնել բնականոն կենսագործունեության և զարգացման հուն, 

անհրաժեշտ է համարում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումը:

Այս նպատակով՝ «Դեմոկրատական այլընտրանք»կուսակցությունն առաջարկում է գործողությունների հետևյալ ծրագիրը:

Քայլ Ա

Եթե «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցությունը մինչև ս/թ փետրվարի 20-ը նախաձեռնի Նիկոլ Փաշինյանին փոխելու հարցը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ՔՊ-ին կաջակցի այդ գործընթացում։

Խորհրդարանական ընդդիմությանը հորդորում ենք նույնպես սատարել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ՔՊ հնարավոր որոշմանը:

Քայլ Բ

Մինչև նշված ժամկետը ՔՊ կողմից որևէ արձագանք չլինելու դեպքում, «Դեմոկրատական այլընտրանք»կուսակցությունը, ս/թ փետրվարի 20-ից օրակարգային կդարձնի ԱԺ արտահերթ ընտրություններանցկացնելու պահանջը՝ մինչ այդ քաղաքական քննարկումներ անցկացնելով քաղաքական ուժերի և անհատ գործիչների հետ։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունըպատրաստ է համախոհ քաղաքական ուժերի և գործիչների հետ ձևավորել միասնական հարթակ և օրակարգ։

Փետրվարի 20-ին՝ հայկական զարթոնքի 35-ամյակի օրը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կամփոփի քաղաքական քննարկումների և գործողությունների ծրագրի առաջին փուլը և հանդես կգա հետագա գործողությունների մասին հայտարարությամբ»: