Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել

Դեկտեմբերի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ հարձակումը հետ մղելու ժամանակ զոհվել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, իսկ ևս մեկը վիրավորվել է։

Հաղորդվում է, որ հարձակվողը ձերբակալված է։ Իրանական կողմը հետաքննություն է սկսել։