Շուրջ 500 մլն դրամ` Ալեն Սիմոնյանի ընկերոջ և նրա եղբոր ՍՊԸ-ներին. Նարիբեկյանի անակնկալ պաշտոնանկությունը. Factor

Ալեն Սիմոնյանը փետրվարի 3-ին անակնկալ կերպով հայտարարեց իր մտերիմ ընկերոջը՝ Վահան Նարիբեկյանին ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հեռացնելու մասին։ Նարիբեկյանն այդ պաշտոնին էր շուրջ 1,5 տարի՝ այն պահից, երբ Ալեն Սիմոնյանը դարձավ ԱԺ նախագահ։ Սիմոնյանն ընկերոջն աշխատանքից ազատել է նրա դիմումի համաձայն։

Ինչո՞ւ է Նարիբեկյանը նման որոշում կայացրել․ այսօր Factor TV-ի հետ զրույցում նա չցանկացավ մեկնաբանել։ Այդուհանդերձ, Վահան Նարիբեկյանի պաշտոնանկությունը համընկավ ԱԺ ՔՊ-ական պատգամավորների օգնականների՝ խորհրդարանի ղեկավարությունից պարգևավճարի պահանջ ներկայացնելու հետ։

Մամուլում մինչ այս հրապարակումներ կային, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Նարիբեկյանին աշխատանքից ազատելու հարց է դրել ԱԺ ղեկավարության առջև, եթե իրենց օգնականներին պարգևավճարներ չտրվեն։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Factor TV-ին տված հարցազրույցում այս տեղեկությունները հերքեց։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.